Գլխավոր Նորություններ ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանը զրկվեց նաև ազատությունից. հայտնի է ԱԺ քվեարկության արդյունքները

ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանը զրկվեց նաև ազատությունից. հայտնի է ԱԺ քվեարկության արդյունքները

741

Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու թույլտվություն տալու՝ գլխավոր դատախազի միջնորդության հարցով պատգամավորների փակ գաղտնի քվեարկությունը:

Քվեարկությանը մասնակցած 87 պատգամավորները կողմ են քվեարկել, որից 86-ը՝ «Իմ քայլ»-ից և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ Քվեարկությանը չի մասնակցել նաև անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։