Գլխավոր Նորություններ Մենք նախնական տեղեկություն ունենք, որ քիչ անց Գագիկ Ծառուկյանը պետք է դուրս...

Մենք նախնական տեղեկություն ունենք, որ քիչ անց Գագիկ Ծառուկյանը պետք է դուրս գա ԱԱԾ-ից. Վահե Էնֆիաջյան

100

Մենք նախնական տեղեկություն ունենք, որ քիչ անց Գագիկ Ծառուկյանը պետք է դուրս գա: Հիմա կսպասենք հետագա զարգացումներին: Այս մասին ԱԱԾ-ի մոտ, որտեղ հարցաքննվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Նա նշեց, թե այս պահին Ծառուկյանի հարցաքննության ընթացքի մասին մանրամասների չեն տիրապետում:

Հարցին՝ այսինքն՝ Ծառուկյանը չի՞ ձերբակալվելու, Էնֆիաջյանն արձագանքեց, թե նախնական տեղեկություններ ունեն, որ նա դուրս կգա:

Էնֆիաջյանը հայտնեց նաև, թե այսօր էլ Ծառուկյանի ու ԲՀԿ աջակիցներին բերման են ենթարկել ոստիկանություն. «Այսօր էլ Երևանի ոստիկանության բաժանմունքում տեղ չի եղել, սկսել են Էջմիածնի, Մասիսի, Արարատի բաժանմունքներ տեղափոխել մարդկանց: Ընդ որում, դրանից հետո էլ եղավ մի ժամանակահատված, որ այնտեղ էլ տեղ չէր մնացել, և մարդկանց պարզապես հեռացնում էին տարածքից և բաց էին թողնում»,-ասաց Էնֆիաջյանը: