Գլխավոր Նորություններ Նոր որոշում. Վաղվանից կտուգանվեք 10 000 դրամով, եթե ձեզ մոտ չունենաք անձը...

Նոր որոշում. Վաղվանից կտուգանվեք 10 000 դրամով, եթե ձեզ մոտ չունենաք անձը հաստատող փաստաթուղթ

739

Վաղվանից Հայաստանի բոլոր քաղաքացիների համար անձը հաստատող փաստաթղթի կրումը՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք, պարտադիր կլինի, պարետատան նիստից հետո հայատարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Որոշման անհրաժեշտությունը, ըստ վարչապետի, առաջացել է դիմակ կրելու խախտումների համար վարչական վարույթի հարցով պայմանավորված, երբ քաղաքացիների մոտ փաստաթղթի բացակայությունն ազդում է գործընթացի արդյունավետության վրա։

Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու և դիմակ չկրելու համար քաղաքացին կտուգանվի 20000 դրամով (10000 դրամ՝ յուրաքանչյուր խախտման համար)։

Վարչապետը հայտնեց նաև, որ հանվել է ձեռնոց կրելու պարտադիր պահանջը։