Գլխավոր Նորություններ Չեմ վախենալո և չեմ լռելու․ Արման Աբովյան

Չեմ վախենալո և չեմ լռելու․ Արման Աբովյան

42

Այս օրերի թոհուբոհի մեջ մի տեսակ հետաքրքիր զգացում ունեմ։ Նայում եմ և վերլուծում եմ այն իշխանավորներին    (կապ չունի պատգամավոր են, կառավարությունից են) և ուղղակի ապշում եմ, թե որքան են իրենց պահելաձևը ,քաղաքական սկզբունքները, մտածելակերպը տրանսֆորմացրել ակնհայտ ստի և էժան փիար քարոզի` ընդամենը երկու տարվա ընթացքում։

Ի՞նչն է պատճառը, որ հեղափոխություն արած ուժը փաստացի դավաճանեց իր իսկ սկզբունքները`ժպիտը երեսին մեկնարկ տալով լայնածավալ քաղաքական հետապնդումներին` հիմնված ստի և նենգափոխություն վրա, ինչը ստիպեց իրենց մեկ օրում կուրանալ և խլանալ, “չտեսնել” ակնհայտ բռնությունը և “չլսել” հասարակ մարդկանց ձայնը:

Ի՞նչը ստիպեց իրենց` “մարդը ամենամեծ արժեքն է” կարգախոսը շուրթերին, ցեխի մեջ նետել արդարությունը և ճշմարտությունը։
Ասում են, որ բոլոր հեղափոխությունները խժռում են իրենց զավակներին ,միգուցե դա է պատճառը, անկեղծ չգիտեմ։
Հ.Գ.
Եվ կներեք ,որ այսօր շփոթվեցի, երբ ասացի , որ “Սպանել վիշապին” գիրքը գրել է Բերտոլդ Բրեխտը, հուզված էի կներեք, գիրքը գրել է Եվգենի Շվարցը և խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր կուրացել են և խլացել անպայման կարդալ այդ գիրքը , շատ բան պարզ կդառնա “հեղափոխական” իշխանություների գործելաոճի տրամաբանության մեջ։
Հ.Գ.Գ.
Չեմ վախենում և չեմ լռելու :