Գլխավոր Նորություններ Ծառուկյանը Քոչարյանի օպերատորն է. ինչ ասել են, նա էլ անում է

Ծառուկյանը Քոչարյանի օպերատորն է. ինչ ասել են, նա էլ անում է

77

– Պարոն Աղաբաբյան, Հայաստանում սրված համաճարակային իրավիճակին զուգահեռ բավական ակտիվ ներքաղաքական զարգացումներ են ընթանում։ Կարծես թե ընդդիմադիր նոր բևեռ է ձևավորվում. Ծառուկյանի շուրջ իրադարձություններ են զարգանում։ Ինչպե՞ս եք գնահատում այս ամենը։

– Ծառուկյանի հետ կապված գործողությունները, ստուգումները, քրեական գործերը ճիշտ են։ Կառավարությունը ճիշտ է վարվում, իսկ ԲՀԿ-ն ուղղակի ուզում է  փրփուրներից  կախվել։ Հետագա զարգացումները ավելի պարզ ցույց կտան ամեն ինչ։

Ընտրակաշառքի  թղթեր են ներգրավված, բացահայտված, որը ավելի խայտառակ երևույթ է, քան պետությունից գումար  թաքցնելը։ Քաղաքականության մեջ ընտրակաշառք բաժանելն ավելի խայտառակ բան է։

– Բայց ՀՀԿ-ն նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ իշխանության է մնացել բացառապես ընտրակաշառք բաժանելու գնով։ Չե՞ք կարծում, որ եթե ընտրակաշառքի դրվագ է  բացահայտվում, ապա դա չպետք է վերաբերի միայն ԲՀԿ-ին, այլ նաև ՀՀԿ-ին ու այդ ճանապարհով անցած մնացյալ կուսակցություններին։

– Ես նախկին հանրապետական եմ եղել, բայց երբեք կաշառք չեմ բաժանել։

– Խոսքը հենց Ձեր անձի մասին չէ, այլ կուսակցության, քաղաքական ուժի։

– Ես, օրինակ, օգնել եմ գյուղացիներին։ Սալյարկա եմ տվել, որ վարուցանք անեն, տրակտորներ եմ առել տվել։ Դա ուրիշ բան է։ Դա հոգու կամեցողություն է։ Իսկ հիմա «Բարգավաճի» վրա է գործ հարուցվել, քանի որ հեղափոխությունից հետո էլ իրենք պառլամենտում երկրորդ ուժն են։ Ու դրան զուգահեռ փաստեր են ի հայտ եկել, պարզ է դարձել, թե ինչ ճանապարհով են իրենք ժամանակին հայտնվել խորհրդարանում, ցուցակներ, կոնկրետ թվեր են հանել։ Եթե ԲՀԿ-ի  ընտրակաշառքն ապացուցվում է, ապա քրեական գործ է հարուցվում։ Իսկ եթե վաղը կապացուցվի, որ ՀՀԿ-ն էլ է բաժանել, ՀՀԿ-ի վրա էլ քրեական գործ կհարուցվի։ Անհատական էլ կհարուցվի, կուսակցության վրա էլ կհարուցվի։ Կուսակցությունը իր քաղաքական ուժը չպետք է օգտագործի իր անձնական շահերի համար, այլ երկրի ու ժողովրդի։ Իսկ քանի որ իրենք էդ կուսակցությունը ստեղծել էին իրենց անձնական շահերը պաշտպանելու համար, դրա համար էլ նման ելք է լինում։

– Գագիկ Ծառուկյանն ու մնացյալ ԲՀԿ-ականները պնդում են, որ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ իրենք պահանջում են կառավարության ու վարչապետի հրաժարականը։

– Ես Ձեզ ասեմ, որ դա սերժաքոչարյանական ուժերն են։ Ծառուկյանը ընդամենը Քոչարյանի օպերատորն է։ Իրենք սարքեցին, որ Ծառուկյանը նման ելույթ ունենար, նման հայտարարություններ աներ, որ իբր մականուն ունեցող դոդի Գագոն ու Նիկոլ Փաշինյանը հավասար են, նույն քաղաքական կշիռն ունեն։ Բայց նրանք տարբեր բևեռներ ունեն և համեմատելի չեն։ Պարզապես կառավարության, պետության դեմ հալածանքներ են սկսվել, թե իբր պետությունը կործանվում է և այլն։ Չկա նման բան։

Հակառակը՝ պետությունը հզորանում է, իսկ մեր երկրի առաջվա կործանարարները ընդամենը  չեն հաշտվում դրա հետ։ Նրանց բոլոր հայտարարությունները, ելույթները, քաղաքական քայլերը  ուղղված են պետության դեմ, որը ազգի դավաճանություն է։

Պետության դեմ գործելը դավաճանություն է։ Քաղաքական ուժը իշխանության գործողություններին պետք է դեմ լինի, այլ ոչ թե պետությանը։ Ժողովրդի ընտրյալը եկել, իշխանություն է վարում։ Նրա վարած քաղաքականությունը կարելի է քննադատել։

Քննադատելը քաղաքական քայլ է, բայց պետության դեմ գործելը լրիվ ուրիշ բան է, դա քաղաքականություն չէ։

– Դուք ասացիք, որ Ծառուկյանը ընդամենը Քոչարյանի օպերատորն է։ Ուզում եք ասել, որ Ծառուկյանին օգտագործո՞ւմ են Քոչարյանն ու մյուսները։

– Իհարկե։ Նա օպերատոր է։ Ոնց է բիզնեսում՝ մեկին օպերատոր են նշանակում։ Այդպես էլ հիմա Ծառուկյանին մյուսները օպերատոր են կարգել, քանի որ ԲՀԿ-ն իրենց համար բիզնես է, իսկ Ծառուկյանն էլ այդ բիզնեսում օպերատորություն է անում։ Թե չէ այդ երբ  Ծառուկյանը դարձավ քաղաքական գործիչ, այդ ոնց նրան բերին նշանակեցին «Բարգավաճի» ղեկավար։ Ծառուկյանը ղեկավար չի, նա ղեկավարվող է։ Իսկ եթե ղեկավարվող չլիներ, իրեն  այդ օպերատորի պաշտոնը չէին տա։ Ոչ  ոք չի մոռացել 2015 թվականը, երբ հանրապետականները նրան բացահայտ հռչակեցին դոդի Գագո։

Շարունակությունը՝ 1in.am