Գլխավոր Նորություններ Գյումրեցի մի կին 2 անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել և...

Գյումրեցի մի կին 2 անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել և երեկ մահացել է

539

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ապատեղեկատվության հետեւանքով քաղաքացու մահ է արձանագրվել։

66-ամյա գյումրեցի մի կին երկու անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել եւ երեկ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Մահից առաջ արված թեստի պատասխանը դրական է եղել։

Ցավակցություններս եմ հայտնում նոր կորոնավիրուսի հետեւանքով մահացած մեր բոլոր քաղաքացիների հարազատներին։

Հետեւեք բացառապես պաշտոնական լրահոսին, որովհետեւ մեդիամանիպուլյացիաներով զբաղվող, ֆեյք բուծողների համար, ինչպես եւ նախկինում, հանրային առողջությունն ու մարդկային կյանքերը չեն գլխավորը»։