Գլխավոր Նորություններ Արսեն Թորոսյանի լավ նորությունները` կորոնավիրուսի մասին

Արսեն Թորոսյանի լավ նորությունները` կորոնավիրուսի մասին

2004

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները: Չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր: Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը: Իրավիճակը, սակայն մնում է շատ լարված և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք այն բարելավելու համար:

Անխտիր բոլորս պետք է.

կրենք բժշկական դիմակ ամենուր,

հաճախ լվանանք կամ ախտահանենք ձեռքերը,

պահպանենք 1.5-2 մետր հեռավորություն այլ անձանցից: