Գլխավոր Նորություններ 5-ամյա երեխա է ընկել բարձրահարկ շենքից․ նրան քիչ առաջ ուղղաթիռով տեղափոխեցին Երևան

5-ամյա երեխա է ընկել բարձրահարկ շենքից․ նրան քիչ առաջ ուղղաթիռով տեղափոխեցին Երևան

624

Հունիսի 17-ին սանիտարական ուղղաթիռով Գորիսից Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 5-ամյա երեխա, ով երկրորդ հարկից ընկել է ցած։

Երեխան նախ տեղափոխվել է Գորիսի բկ, որտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այստեղ նա վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է մայրաքաղաք։ Ունի համակցված վնասվածքներ, ստորին ծնոտի կոտրվածք, աջ ճաճանչոսկրի կոտրվածք, որովայնի սալջարդ, ունեցել է նաև ներքին արյունահոսություն։ Վիճակը գնահատվում է ծանր։

Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։