Գլխավոր Նորություններ Մայր Աթոռ. Առաջիկա Մեռելոցը աշխատանքային օր դարձնելը հետքայլ է

Մայր Աթոռ. Առաջիկա Մեռելոցը աշխատանքային օր դարձնելը հետքայլ է

373

Տարակուսանքով տեղեկացանք առաջիկա Մեռելոցը աշխատանքային օր նկատելու որոշման մասին, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Մեռելոցները կարևոր են հարգանքի տուրք մատուցելու մեր ննջեցյալներին, նաև անհրաժեշտ են իբրև մշակույթ, որով դարերով ապրել է մեր ժողովուրդը։ Հայոց Եկեղեցին ունի տաղավար տոներին հաջորդող հինգ Մեռելոց օր, որոնցից երեքը՝ Սուրբ Ծնունդինը, Զատկինը և Խաչվերացինը, ՀՀ կառավարության կողմից անցյալում հայտարարվում էին ոչ աշխատանքային օր», – նշեց նա: «Պետք է բոլորի համար հստակ լինի, որ մեռելոցները իբրև այդպիսին որքան էլ որ ննջեցյալների, բայց նախ և առաջ ապրողների համար են, այս դեպքում ՀՀ քաղաքացիների, որոնց մեծամասնությունը Հայ Եկեղեցու զավակ է։ Ուստի, անհասկանալի է այս հետքայլը։ Հուսանք, որ ՀՀ իշխանությունները այս հարցի կարևորությանը կանդրադառնան», – ընդգծեց նա: