Գլխավոր Նորություններ (VIDEO) Գագիկ Ծառուկյանն իմ մեծ ախպերնա, ես իրան հավատարմության երդում չպիտի տամ....

(VIDEO) Գագիկ Ծառուկյանն իմ մեծ ախպերնա, ես իրան հավատարմության երդում չպիտի տամ. Գևորգ Պետրոսյան

125

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին քիչ առաջ տուգանեցին՝ դիմակ չկրելու համար։ Պատգամավորը եկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ ընթանում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցի քննությունը։

«Դիմակ չկրելն ունի օբյեկտիվ պատճառ։ Ես դրա ապացույցն ունեմ, պարզապես դրա ապացույցը շատ մեծ է և հարմար չէ, որ ինձ հետ կրեմ։ Ամենաամոթալին այն է, որ բյուջեն սենց բաներով են լցնում, որովհետև իրենց վարչարարության ու վարած քաղականության պատճառով, քանի որ իրենք վերջնականապես համոզվեցին, որ Հայաստանում այլևս որևէ օտարերկրյա ներդրող չի գալու ներդրում անի, որ էս մարդկանց աշխատավարձը բարձրանա, ստիպված ընկել են մեզ տուգանելու հետևից։ Որ ուզեմ մեր բյուջեն հարստացնել, ամեն օր դուրս կգամ ման կգամ, կտուգանեն»,-ասաց պատգամավորը։

Հարցին՝ ինքը նույնպես հավատարմության երդում է տվել Գագիկ Ծառուկյանին, պատգամավորն ասաց. «Գագիկ Ծառուկյանն իմ մեծ ախպերնա, ես իրան հավատարմություն չպիտի երդում տամ։ Մենք առանց էդ երդման էլ հավատարիմ ենք»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։