Գլխավոր Նորություններ Մի քիչ էլ հիստերիկոտ տեքստեր գրեք, ասենք «այրել Հրայր Թովմասյանին և քառատել...

Մի քիչ էլ հիստերիկոտ տեքստեր գրեք, ասենք «այրել Հրայր Թովմասյանին և քառատել Աշոտ Խաչատրյանին»․ Արփինե Հովհաննիսյան

300

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրում եմ լսել սուտը, երբ գիտեմ ( կարդում եմ) ճշմարտությունը

Առավոտից վայելում եմ իշխանական քարոզչամեքենայի բազմակի օգտագործման արդյունքում երաշխիքային եւ պիտանիության ժամկետը սպառած դեմքերի եւ դեռեւս այդ ժամկետի մեջ գտնվող «առաջատար» լրատվականների մտքի գոհարները ՍԴ թեմայով։
Բայց լավ, չխանգարեմ դեռ, ավելի ուժգին, մի քիչ էլ հիստերիկոտ տեքստեր գրեք, ասենք «Վենետիկն ասել է այրել Հրայր Թովմասյանին եւ քառատել Աշոտ Խաչատրյանին», «Վենետիկն ասել է եռապատկել Վահե Գրիգորյանի աշխատավարձը» եւ այլն։
Հ.Գ. Սիրելի լրատվականներ խնդրում եմ չվերարտադրել այս տեքստը ձեզ մոտ, սա այստեղ թող մնա առայժմ։ Թող կարդան՝ վերծանեն։