Գլխավոր Նորություններ Առողջապահության նախարարը կոչ է անում կտորից դիմակ չկրել

Առողջապահության նախարարը կոչ է անում կտորից դիմակ չկրել

164

Տնային օգտագործման դիմակները երբեք չեն կարող փոխարինել բժշկական դիմակներին, կառավարության նիստին հավաստիացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հիմա մենք տեսնում ենք, որ մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը, ես խնդրում ու կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին, այդ թվում, այստեղ ներկա, կտորե դիմակեր չկրել, նաև՝ մեր բոլոր քաղաքացիներին», – կառավարության նիստին ասաց նախարարը։