Գլխավոր Նորություններ Ովքեր կարող են օգտվել կառավարության աջակցության 20-րդ ծրագրից

Ովքեր կարող են օգտվել կառավարության աջակցության 20-րդ ծրագրից

218

Կառավարության այսօրվա նիստում քննարկվող հարցերից էր նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 20-րդ ծրագիրը:

Զեկուցում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարն իր ելույթում ասաց, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին:

Տուժած ոլորտներ են համարվում հետևյալ գործունեության տեսակները. հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ, հանրային սննդի ծառայություններ, զբոսաշրջային ծառայություններ,
նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն,
կինոթատրոնների գործունեություն, լուսանկարչության բնագավառում գործունեություն, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում,
ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն, խաղատների գործունեություն։

Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում այն պարագայում, եթե 2020 թվականին գործունեություն են ծավալել Տուժած ոլորտում: Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում՝ անկախ 2020 թվականի  1-ին եռամսյակում իրացման շրջանառության չափից։

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով: Այն ստանալու համար պետք է լրացնել էլեկտրոնային դիմում https://dimum.ssa.am/  կայքում։