Գլխավոր Մամուլ Գագիկ Ծառուկյանի որդուն որպես մեղադրյալ ներգրավելու համար բավարար ապացույցներ կան

Գագիկ Ծառուկյանի որդուն որպես մեղադրյալ ներգրավելու համար բավարար ապացույցներ կան

26

«Ժամանակ» թերթը գրում է. «2019թ. հունվարի 29-ին Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանի մոտ կատարված դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, ունի վկայի կարգավիճակ: Այդ մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը։

Գործով տուժողի իրավահաջորդի՝ Ջիվան Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Սյուզաննա Մալխասյանը մեզ ասաց, թե զավեշտալի է, որ Նվեր Ծառուկյանն առ այսօր այս գործով ունի վկայի կարգավիճակ, քանի որ եղած ապացույցներն առավել քան բավարար են նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար։

Նրա խոսքով՝ Նվեր Ծառուկյանին պետք է մեղադրանք առաջադրվի միանգամից մի քանի հոդվածներով՝ հանցագործություն կազմակերպել, ղեկավարել և սպանության փորձ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: