Գլխավոր Մամուլ Ուսանողների ուրախությունը կիսատ մնաց. մասնագիտությունների ցանկն էապես կրճատվել է

Ուսանողների ուրախությունը կիսատ մնաց. մասնագիտությունների ցանկն էապես կրճատվել է

6

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում որոշում կայացրեց, ըստ որի, հաստատվեցին ՀՀ-ում հավատարմագրված բուհերի մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է:

Այսինքն, պարզ ասած, աշխատող ուսանողների եկամտահարկը կուղղվի նրանց վարձավճարներին: Սա մեծ ուրախություն է առաջացրել ներկա ու ապագա ուսանողների շրջանում, բայց մեծ վերապահումով

Բանն այն է, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հունիսի 1-ից տեղադրված նախագծում մասնագիտությունների ցանկն անհամեմատ ընդգրկուն էր, իսկ ահա ընդունված որոշման մեջ շատ քիչ մասնագիտություններ են մնացել:

Հատկապես տուժել են հումանիտար մասնագիտությունները. այս որոշումը փաստացի չի վերաբերի մանկավարժական ուղղությունների մեծ մասին, պատմաբանական, իրավագիտական, բանասիրական, տնտեսագիտական և բազմաթիվ այլ մասնագիտություններին:

Որոշմանը կից ամփոփաթերթից պարզ է դառնում, որ մասնագիտությունների նման զտման առաջարկի հեղինակը պետական եկամուտների նախարարությունն է, պատճառաբանությունը՝ «պետական բյուջեի սահմանափակ հնարավորություններն ու պետական բյուջեի հարկային եկամուտների չհիմնավորված կորուստները կանխելու նպատակադրումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում