Գլխավոր Նորություններ Միջերկրական ծովում նավաբեկության հետևանքով շուրջ 70 աֆրիկացի գաղթական է մահացել

Միջերկրական ծովում նավաբեկության հետևանքով շուրջ 70 աֆրիկացի գաղթական է մահացել

126

Միջերկրական ծովում՝ Թունիսի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետևանքով մահացել է շուրջ 70 աֆրիկացի անօրինական գաղթական: Ցավալի դեպքը գրանցվել է Թունիսի Սֆաքսի նահանգի ծովափից 40 մղոն հեռավորության վրա: Նրանք մեկնում էին Իտալիա: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն:

«Թունիսի Սֆաքսի նահանգի ծովափից 40 մղոն հեռավորության վրա առնվազն 70 աֆրիկացի գաղթական է մահացել, 16 հոգի փրկվել է: Նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում և որոշվում է ժամանակավոր բնակության վայր տալու հարցը»,- գրված է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ ընթացիկ տարվա ընթացքում Միջերկրական ծովում մահացել է ավելի քան 443 գաղթական: