Գլխավոր Սպորտ Հովհաննիսյանն ու Բաչկովը կպայքարեն ոսկե մեդալի համար

Հովհաննիսյանն ու Բաչկովը կպայքարեն ոսկե մեդալի համար

110

Սանկտ Պետերբուրգում ընթացող «Սանկտ Պետերբուրգի նահանգապետի գավաթի» խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս են եկել եզրափակիչ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ վճռորոշ գոտեմարտերը հայ բռնցքամարտիկները կանցկացնեն մայիսի 11-ին` պայքարելով ոսկե մեդալի համար: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը նվաճել էին բրոնզե մեդալ: