Գլխավոր Շոուբիզնես Բրիթնի Սփիրսը դատարանի դահլիճից հեռացել է ոտաբոբիկ

Բրիթնի Սփիրսը դատարանի դահլիճից հեռացել է ոտաբոբիկ

132

Ամերիկացի հայտնի փոփ երգչուհի, պարուհի, դերասանուհի Բրիթնի Սփիրսը Լոս Անջելեսի դատարանից հեռացել է ոտաբոբիկ: Ինչպես հայտնում է TMZ-ն, դատական նիստն ընթացել է փակ ռեժիմով, քանի որ այնտեղ քննարկվել է երգչուհու առողջական վիճակը:

Դատարանի դահլիճի առջև հավաքված երկրպագուները եկել էին սիրելի երգչուհուն աջակցելու: Նրանք իրենց հետ բերել էին պաստառներ, որոնց վրա գրված էր` «Ազատ Բրիթնի»: Դատավորը, սակայն, որոշել է հերթական հետազոտությանն ուղարկել Սփիրսին` առողջական վիճակը գնահատելու համար:

Նշվում է, որ վերջին ամսվա ընթացքում Բրիթնին գտնվում էր հոգեբուժարանում: Առողջական խնդիրներն ի հայտ էին եկել դեռևս 2008 թվականին: Միակ մարդը, ով այս տարիների ընթացքում աջակցում է և դստեր կողքին է, երգչուհու հայրն է, որը, սակայն, ինքն էլ առողջական խնդիրներ ունի:

Վերջերս հայտնի էր դարձել, որ այն դեղահաբերը, որն օգտագործում էր երգչուհին, այլևս չէր ազդում նրա վրա: Կլինիկայում բժիշկները փորձել էին նոր դեղահաբեր փորձարկել, սակայն երգչուհու բարեկամները հայտարարել էին, որ հիվանդանոցում թունավորում են Բրիթնիին և նրա վիճակն ամենևին չի կայունանում:

Դատարանում Սփիրսը խնդրել է թուլացնել վերահսկողությունն իր նկատմամբ, որպեսզի ինքը կարողանա որոշ գործողություններ կատարել, ինչը ներկայումս անհնար է, քանի որ իրեն հսկում են անվտանգության աշխատակիցները: Դատավորը, սակայն, մերժել է հայցը: