Գլխավոր Նորություններ Մի տրվեք անբարոյական ստեր տարածող արշավին. Էդմոն Մարուքյանը հանդիպե՞լ է Սերժ Սարգսյանի...

Մի տրվեք անբարոյական ստեր տարածող արշավին. Էդմոն Մարուքյանը հանդիպե՞լ է Սերժ Սարգսյանի հետ՝ վերջինիս առանձնատանը

904

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, կուսակցականներ Արմեն Եղիազարյանը և Տարոն Սիմոնյանը այսօր հանդիպում են ունեցել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Հանդիպումը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի առանձնատանը։ Մեր տեղեկություններով՝ քննարկել են ներքաղաքական իրադարձություններին առնչվող մի շարք հարցեր։

Առողջ եղեքՀրապարակման վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Էդմոն Մարուքյանը: «Բարոյական և մարդկային տարրական նորմերից զուրկ մեկը տեղեկություններ է տարածել առ այն, որ «Լուսավոր Հայաստան»-ը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Տեղեկացնում եմ, որ ԼՀԿ բոլոր հանդիպումները թափանցիկ են հրապարակային և միշտ լուսաբանվող: Մի տրվեք անբարոյական ստեր տարածող քստմնելի արշավին: Հուսով եմ, որ իրեն հարգող ոչ մի ԶԼՄ չի արտատպի այս նյութը»,- գրել է նա: