Գլխավոր Նորություններ Մենք կմնանք առանց երկիր, որովհետեւ Նիկոլը իշխանությունը կհանձնի Ալիևին. Նարեկ Սամսոնյան

Մենք կմնանք առանց երկիր, որովհետեւ Նիկոլը իշխանությունը կհանձնի Ալիևին. Նարեկ Սամսոնյան

10

Քաղաքական իշխանությունն իր դրսևորած վարքով երկիրը տանում է դեպի կործանման: Այս մասին ֆեյբուքյան ուղիղ եթերում հայտարարել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը: Նա խիստ դրական է գնահատում այս օրերին Արթուր Վանեցյանի   քաղաքական հայտարարությունների տրամաբանությանը:

«Նա, չլինելով նախկին, ասում է` չկան նախկիններ, չկան ներկաներ։ Այս պահին, թեկուզ սատանայի հետ, պետք է նստել ու բանակցել, օրինակ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անընդհատ նախկիններից է խոսում, չեմ հասկանում` նա նախկինների՞ն է մերժում, թե՞ ցանկանում է Նիկոլ Փաշինյանի իշխանության  վերջը տալ: Այս տեպմերով քաղաքական լուրջ կոնսոլիդացիա ընդդիմադիր դաշտում չի լինելու: Ես չեմ քննադատում իմ ոչ մի բնական դաշնակիցներին, հակառակը` փորձում եմ ստեղծել հնարավորինս շատ կամուրջներ, քանի որ ինձ ավելի շատ թշնամի կամ հակառակորդ չի կարող լինել քան Նիկոլ Փաշինյանն է:

Նիկոլ Փաշինյանի պատգամավորներն արդեն փախնելով են ման գալիս փողոցում»,- ասել է նա:

Ըստ նրա` ինչպես առաջ, այնպես էլ հիմա ինքը սատարում և կանգնում է այն քաղաքական ուժերի կողքին, որոնք կանգնած են երկիրը կործանումից փրկելու ճանապարհին․

«Այսօր երկիրը կործանման  են տանում ոչ թե Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, այլ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր այդ մարդիկ չեն գազի` քաղաքական պատճառներով թանկացման հեղինակները, այսօր նշածս մարդիկ չեն Հայաստանը մղել քաղաքական «աուտսայդ», նրանք չեն մեղավոր, որ մարդիկ այսօր մահանում են կորոնավիրուսից: Ես ունեմ մեկ թիրախ, եւ այդ թիրախը Նիկոլ Փաշինյանն է: Կլինի մարդ, որը կփորձի այդ թիրախը խոցել, ես կկարողանա՞մ մատակարարել փամփուշտներ, ուրեմն կմատակարարեմ: Ժամանակը չի անելու այն, ինչ որ անում են իմ շատ հարգելի գործընկերները, դա միայն վնասելու է բոլորիս:

Մենք վերջում կմնանք առանց երկիր, որովհետև Նիկոլը իշխանությունը չի պահելու, իշխանությունը կհանձնի Ալիևին , մենք բոլորս կդառնանք ռազմագերի, ինչպես հիմա փորձում են Գագիկ Ծառուկյանին  դարձնել, ինչպես երկրորդ նախագահին են դարձրել»,- ասել է Նարեկ Սամսոնյանը: