Գլխավոր Նորություններ Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել

Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել

7

Վաղը մեր երկրում նշվում է բուժաշխատողի օրը: Այս մասին գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Եկեք միահամուռ կերպով բոլորս բարձրաձայն շնորհակալություն հայտնենք մեր երկրի մոտ 40.000 բուժաշխատողներին` բժիշկներին, բուժքույրերին և բուժեղբայրներին, մայրապետերին, մանկաբարձուհիներին, տնտեսական ու վարչական բոլոր աշխատողներին: Դա նրանց ուժ կտա` շարունակել պայքարել այս նոր, ինչպես նաև հին առողջապահական մարտահրավերների դեմ:

Ստորև մեջբերում եմ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անհետաձգելի ընդունարանի բաժանմունքի վարիչ, բժիշկ-ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանի խոսքերը:

«Հիմնականում, գրեթե բոլոր հիվանդներին, որ հարցնում ենք՝ ինչի՞ց սկսեց հիվանդությունը, պատասխանում են՝ մրսեցի։ Շատ թերահավատ են, շատ։ Նույնիսկ դրական, հաստատված վարակով մարդը գալիս է ու հայտարարում՝ սաղ սուտ ա։ Չեն հավատում, մինչև դանակը ոսկորին չի հասնում, մինչև կյանքը մազից կախված չի լինում, մինչև չեն տեսնում մեր չարչարանքը, մինչև չեն տեսնում, որ այդ հիվանդությունից մարդը մահանում է, մինչև չեն տեսնում, որ մարդը ամբողջ հիվանդանոցով գոռում է, չի կարողանում շնչել»»,-նշել է նախարարը։