Գլխավոր Նորություններ 15-ամյա դպրոցականը հղիացել է եղբորից

15-ամյա դպրոցականը հղիացել է եղբորից

2558

Սոչիում 15-ամյա դպրոցականը հղիացել է եղբորից: Իր վիճակի մասին աղջիկն իմացել է հղիության 6-րդ ամսում՝ բժշկին դիմելուց հետո։ Երեխայի հայրը դարձել է քրեական գործով մեղադրյալ։ Սոչիի Ադլերի շրջանի 15-ամյա բնակչուհին դիմել է բժիշկներին՝ բողոքելով վատ ինքնազգացողությունից։

Արդյունքը բառացիորեն ցնցել է աղջկան՝ նա եղել է հղիության 26-րդ շաբաթում։ Բժիշկներն այս մասին անհապաղ հայտնել են իրավապահ մարմիններին։ Երեխայի հայրը, պարզվել է, ապագա մայրիկի հարազատ եղբայրն է։

21-ամյա կասկածյալին սպասվում է 4 տարվա ազատազրկում, բայց առայժմ նա ունի երկրից չբացակայելու գրավոր պարտավորություն։ Երիտասարդ մոր հարցաքննումից հետո պարզվել է, որ հարազատ եղբոր հետ նա հաճախակի է եղել կապի մեջ և այն եղել է փոխադարձ համաձայնությամբ։ Ընթանում է նախաքննություն։