Գլխավոր Նորություններ Երևանում կարգելվի արևածաղկի սերմեր «չրթելը» կարգելվի

Երևանում կարգելվի արևածաղկի սերմեր «չրթելը» կարգելվի

1516
OLYMPUS DIGITAL CAMERA

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր հանրային խորհրդի հեռավար քննարկման ժամանակ առաջարկել է արգելել հանրային վայրերում արևածաղկի սերմեր չրթելը։ Դանիել Իոաննիսյանը, ներկայացնելով սահմանափակումների վերաբերյալ առաջարկությունները, խոսել է սնունդ ընդունելու վերաբերյալ առաջարկություններից մեկի մասին:

«Հաճախ մարդիկ սնունդն ընդունում են ժամերով, որպես կանոն, արևածաղիկ չրթելը, ի դեպ, երեկ ես պարզեցի, որ չրթելը աճառյանական բառ է, որքան էլ զարմանալի էր: Առաջարկվում է արգելել հանրային վայրերում արևածաղիկ կամ սերմացու չրթելը, և դա կնվազեցնի ոչ միայն առանց էական պատճաի դիմակ չկրելու դեպքերը, այլև մատներով բերանին վարակի տարածման դեպքերը»,- ասաց նա:

Նա ներկայացրել է նաև սննդի ախտահանման վերաբերյալ կանոններն ու նշել, որ բազմաթիվ քաղաքացիներ այն գնելուց հետո ախտահանում են, բայց հացը, օրինակ, հնարավոր չէ ախտահանել, հետևաբար առաջարկվել է սահմանել, որ հացն ու հացաբուլկեղենը արտադրելիս պետք է փաթեթավորվեն վերջնական վաճառքի համար նախատեսված փաթեթներում: