Գլխավոր Նորություններ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանի տան պատուհանի վրա հայտնաբերվել...

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանի տան պատուհանի վրա հայտնաբերվել է վնասվածքի հետք․ վարկածներից մեկով՝ կրակոց է եղել

317


SHAMSHYAN.com
-ի տեղեկություններով՝ այսօր, հունիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը, ըստ նախնական տեղեկությունների, վնասել է Երևան քաղաքի Սարկավագի փողոցի շենքերից մեկի բնակչի տան պատուհանի ապակին։

https://youtu.be/n9pvo-hSAhs

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հունիսի 19-ից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կողմից դեռևս անհայտ պայմաններում և հանգամանքներում վնասվել է նշված շենքի բնակչի հյուրասենյակի պատուհանի երկշերտ ապակու դրսի հատվածը։

Շամշյանի տեղեկություններով՝ վարկածներից մեկն այն է, որ վնասվածքն առաջացել է կրակոցի հետևանքով, քանի որ միայն կրակոցի արդյունքում նման վնասվածք կլիներ ապակու վրա։

Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաապրանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություն։

Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանին։

Տուժածներ չկան։