Գլխավոր Նորություններ Արտ Լանչի աշխատակիցներից մեկն է մահացել կորոնավիրուսից. Բակուր Մելքոնյան

Արտ Լանչի աշխատակիցներից մեկն է մահացել կորոնավիրուսից. Բակուր Մելքոնյան

1511

«Արտ Լանչ» սննդի ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ զանգում եմ կնոջս և լսում եմ կնոջս հեկեկոցը: Մոսկվայի Արտ Լանչի աշխատակիցներից մեկն է մահացել կորոնավիրուսից…

Մեկը դիմակ չի կրում, մյուսը ձեռքերը չի լվանում, մյուսը շարունակում ա պաչելով բարևել, մեկը չիպավորմանն ա հավատում, մյուսը Աստծո վրա ա հույսը դրել, մյուսը սատանայի, մեկը կրուտոյ ա, մյուսը փիլիսոփա…

Ես կնոջս արցունքների մեղավորին չեմ ման գալիս, ես էն մարդուն եմ ման գալիս, ով կանգնելու է մեր աշխատողի որբացած 10 տարեկան երեխայի առաջ՝ որպես մեղավոր…

#ԴիմակԿրիր

#ՀեռավորությունՊահպանիր

#ՀաճախակիԼվացվիրևԱլկոգելՕգտագործիր

Արա թարգեք էդ պաչելով բարևելը…»: