Գլխավոր Նորություններ «Բարգավաճ Հայաստան» երևույթը քաղաքական դաշտում պետք է չլինի. Սեֆիլյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» երևույթը քաղաքական դաշտում պետք է չլինի. Սեֆիլյան (տեսանյութ)

216

Armdaily.am-ը գրում է.

«Որոշումը հապճեպ արած որոշում է: Նիկոլ Փաշինյանի մոսկվահաճո քաղաքական ընթացքը այդ տրամաբանությանն է բերում և հետևելով դրան, դժվար չէր ենթադրելը, որ այսպես պետք է լիներ»,-ADTV «Հարզացրույց» հաղորդման ժամանակ, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն, ասաց «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա համոզմամբ` վերջին քաղաքական զարգացումներն ուղղակի կապ ունեն հունիսի 24-ին Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի հետ. «Ե՛վ Քոչարյանի ազատման հարցը, և՛ Ծառուկյանի ձերբակալման հարցը կամ առհասարակ ԲՀԿ-ի նկատմամաբ այն պրոցեսը, որն ընթանում է, կապ ունեն հունիսի 24-ի հետ: Կարող եմ ասել, որ մինչև հունիսի 24-ը պարոն Փաշինյանը մտադրված է եղել ավելի ուժեղ դիրքերից Մոսկվա ներկայանալ: Անշուշտ այդ որոշման մասին հակառակ ճամբարից իմանալով` հակահարձակման են անցել և Գագիկ Ծառուկյանի հունիսի 5-ի հայտնի ելույթը, կարծում եմ, հենց այդ նախահարձակի առաջին դրսևորումն էր: Մեր համար ցավալին այն է, որ այս երկու ուժերն էլ ուղղակի և անուղղակի կառավարվում են Մոսկվայից: Անկախ այն հանգամանքից, որ այդ երկու կողմերն էլ այսօր ժողովրդականության իմաստով կորցնում են, առհասարակ կարծում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» երևույթը քաղաքական դաշտում պետք է չլինի, բայց այս ամեն ինչից հյուծվում են այս երկու կողմերն էլ, սակայն ցավալին այն է, որ դրա արդյունքում մեր երկիրն է հյուծվում, մեզ մտահոգողը դա է և դա է պատճառը, որ մենք հայտարարություններով ենք հանդես գալիս և առաջարկներ ենք ներկայացնում գործող իշխանությանը, որ օր առաջ այս ճահճային իրավիճակից դուրս գանք»:
Սեֆիլյանը կարծում է, որ այս «խմորը դեռ երկար ջուր կքաշի», սակայն վերջին փուլում ենք, ըստ էության:

«5-րդ շարասյունը նախապատրաստվում է: Ինձ համար միշտ ազդանշան է եղելմ որ եթե մենք լսենք, որ Քոչարյանն ազատ է արձակվում, ապա դա վերջին փուլն էև եթե գործող կառավարությունը Փաշինյանի գլխավորությամբ շարունակեն այս ընթացքը, նրանք կկորցնեն: Այլ բան է, որ մենք թույլ չենք տալու նախկինները վերադառնանա, դա բացառված է: Ճիշտ կլիներ, որ նրանց վերադարձի բացառումը միասին գործող իշխանությունների հետ ձեռք ձեռքի այդ պայքարը մղեինք: Սակայն Փաշինյանը սխալ է շարժվում` ամբողջ բեռն իր ուսերին վերցնելով»,-հավելեց նա: