Գլխավոր Նորություններ Երևան-Օմսկ ավտոճանապարհին ավտոբուսը վթարի է ենթարկվել. տուժածները հայեր են

Երևան-Օմսկ ավտոճանապարհին ավտոբուսը վթարի է ենթարկվել. տուժածները հայեր են

346

Երևան-Օմսկ ավտոճանապարհով երթևեկող ավտոբուսը վթարի է ենթարկվել, 3 վիրավոր կա: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Վթարը տեղի է ունեցել կիրակի օրը՝ առավոտյան, Նինա գյուղի մոտ: «Երևան-Օմսկ ավտոճանապարհին «Nissan Elgrand» միկրոավտոբուսն անիվի վնասվածքի պատճառով վթարի է ենթարկվել:  Միկրոավտոբուսում ութ մարդ է եղել, երեքը վիրավորվել են », – ասվում է հաղորդագրության մեջ: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց և ստացել անհրաժեշտ բուժոգնություն: Զոհեր չկան: Վիրավոր բոլոր քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունից են:  Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ աշխատակիցները: