Գլխավոր Շոուբիզնես Որն է Զառա Սահակյանի կտրուկ ոճափոխության պատճառը

Որն է Զառա Սահակյանի կտրուկ ոճափոխության պատճառը

211

Դերասանուհի Զառա Սահակյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել` վարսերը կտրելով և շեկ երանգը փոխարինելով կրակագույնի:

«Մինչև կորոնավիրուսի տարածումը, երբ Women’s Club-ի հետ Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում հյուրախաղերի էինք մեկնել, երբեմն օրվա ընթացքում մի քանի սանրվածք էի փոխում, ինչից մազերս որակազրկվել էին:

Երբ վերադարձանք Հայաստան, բոլոր գեղեցկության սրահները փակ էին: Ինքս կտրեցի մազերիս վնասված հատվածները: Մազերս ինքնուրույն կտրելու առաջին փորձս չէր:

Չեմ կարող ասել, որ տեխնիկապես տիրապետում եմ վարսահարդարությանը, բայց կարողանում եմ մի փոքր կտրել, մինչև հասնեմ մասնագետին»,- Tert.am Life -ի հետ զրույցում ասաց նա: