Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 418-ով, 12 մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսպիսով՝ հունիսի 23-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 21006 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 10364 մարդ, կատարվել է 98117 թեստավորում, առողջացել է 10144 վարակված։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 372 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 126-ն են: