Գլխավոր Նորություններ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընտանիքը Չեխիայում նոր առանձնատուն է գնել. hetq.am

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընտանիքը Չեխիայում նոր առանձնատուն է գնել. hetq.am

88

hetq.am-ի հաղորդմամբ՝  2018-ի հոկտեմբերից Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, անցյալ տարի 3 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Չեխիայի Կուտնա Հորա քաղաքում:


Սա Մարությանների առաջին անշարժ գույքը չէ Չեխիայում: Նկատենք, որ Իվա Վլաստիմիլի Մարությանն ազգությամբ չեխ է, Չեխիայի քաղաքացի, այդ երկրի քաղաքացիներ են նաեւ Երեւանի քաղաքապետի 4 անչափահաս զավակները: Հայկ Մարությանն անցյալ տարի լրագրողներին ասել է, որ ինքը ՀՀ քաղաքացի է, Չեխիայի քաղաքացիություն չունի, սակայն այլ ինֆորմացիա չի բացահայտել. խոսքն այստեղ ԵՄ անդամ այդ երկրում կացության իրավունք ունենալու մասին է:

Ինչու են Մարությանի հայտարարագրերի տվյալները տարբեր
Երբ 2018-ի սեպտեմբերին կայացած Երեւանի ավագանու ընտրություններից առաջ Հայկ Մարությանը ԿԸՀ-ին ներկայացրել էր գույքի եւ եկամուտների հայտարարագիր, նշել էր, որ միանձնյա սեփականության իրավունքով 2 միավոր անշարժ գույք ունի Երեւանի Հյուսիսային պողոտայում (բնակարան եւ ավտոտնակ): Բացի դրանից՝ թեկնածուն հայտարարագրել էր 7 միավոր գույք Չեխիայի մայրաքաղաք Պրահայում (5 բնակարան, 2 հողամաս, 1 առանձնատուն):

Այս մասին «Հետքը» գրել էր դեռ 2018-ին: Նկատենք, որ չեխական գույքի մի մասը Մարությանի միանձնյա, մյուս մասն էլ կնոջ հետ համատեղ սեփականություն է, ինչը մենք ճշտել էինք այդ երկրի կադաստրից:

Փաստորեն, ԿԸՀ-ին թեկնածու Հ. Մարությանը ներկայացրել էր 10 միավոր անշարժ գույք Երեւանում ու Պրահայում: