Գլխավոր Նորություններ Ես կշարունակեմ պաշտոնավարել․ Ալվինա Գյուլումյան

Ես կշարունակեմ պաշտոնավարել․ Ալվինա Գյուլումյան

92

Ազգային ժողովի կողմից ընդունած Սահմանադրական փոփոխություններով ես կշարունակեմ պաշտոնավարել, այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։

«Ես պաշտոնավարում եմ 2014 թվականի օգոստոսից, իսկ եթե ավելի հստակ՝ հոկտեմբերի 1-ից», -ասաց Ալվինա Գյուլումյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագծի փոփոխություններով իշխանությունը այս նախագծով առաջարկում է դադարեցնել ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ:

Ըստ Գյուլումյանի, իշխանությունների ընդունած փոփոխությունն է, և իր վրա դրանում ամրագրված նորը չի տարածվում։

Այդուհանդերձ, Գյուլումյանը նախագծի սահմանադրականության վերաբերյալ ձեռնպահ մնաց գնահատական տալուց և հավելեց․ «Դեռ վաղ է դրա համար։ Չեմ բացառում, որ որևէ մեկը կդիմի Սահմանադրական դատարան, և ես չեմ ուզում կաշկանդել»։