Գլխավոր Նորություններ Ես փողոցից չեմ եկել, որ եկա էս շենք, 40 տարեկան լակոտ էի․...

Ես փողոցից չեմ եկել, որ եկա էս շենք, 40 տարեկան լակոտ էի․ ՍԴ դատավոր

141

Եկեք տարանջատենք երկու բան. ես այս շենք փողոցից չեմ եկել, ես այս շենք եկել եմ 97 թվականին՝ Ազգային ժողովի ընտրությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը:

«Ես 4 ժամ ԱԺ-ով անցել եմ և ամենաշատ ձայներն եմ հավաքել, որ ընտրվել եմ: 2005 թվականին իմ ժողովուրդը հաստատել է, որ «Թոխյան, դու կարող ես շարունակել այն նույն պայմաններով, ինչ պայմաններով 97 թվականին քեզ նշանակել են»,- ասել է Թոխյանը լրագրողներին՝ հայտարարելով, որ չի կարող պառլամենտը գա ասի, էլ չես աշխատում։

«97 թվականին, որ մեզ նշանակել են, ես եղել եմ 40 տարեկան լակոտ։ Այսօր ցանկացած դատավոր, որ նշանակվում է պաշտոնի, ունի օրինական ակնկալիքներ, որ եթե իրեն օրինապաշտ է պահում, չի խախտոմ օրենք, այլ պաշտոն չի զբաղեցնում, իրավունք ունի իքս տարի, որն իրեն թույլատրվել է, աշխատի։ Ուզում եմ մի հատ խորհուրդ տալ։ Էս վիճակը մոտավորապես եղել է նաև Հունգարիայում, բացեք Եվրադատարանի հայտնի որոշումը՝ Բական ընդդեմ Հունգարիայի ու կտեսնեք, թե էս հարցի լուծումը ոնց է տվել Եվրադատարանը։ Չի կարելի իրիկունը քնել, առավոտը վեր կենալ ու ասել՝ էլ դատավոր չես»։