Գլխավոր Նորություններ Ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք. Նիկոլ Փաշինյան

Ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք. Նիկոլ Փաշինյան

245

Հայաստանում ոչ ոք իրավունք չունի հարցերը լուծել զենքի օգնությամբ։ Այսօր ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ Զարթոնք գյուղի հայտնի միջադեպից հետո մտածում են՝ կարո՞ղ է շատ լիբերալ են:

«Կարող է՝ տեղ կա, որ պետք է ասենք՝ «սենց չեղավ», միջամտենք և լուծումներ գտնենք։ Բոլոր նրանք, ովքեր կփորձեն բռնությամբ հարց լուծել, բանտում են հայտնվելու։ Տարբերակ չունեն։ Որևէ մեկը հանկարծ չփորձի Հայաստանում դանակ, զենք խաղացնել։ Կներեք, էլի կրկնեմ՝ ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք։ Որևէ մեկը հանկարծ չփորձի դանակով հարց լուծել»,-ասաց վարչապետը։

Նա նշեց, որ մեկ անգամ արդեն հայտնել ղ իմ քաղաքական դիրքորոշումը։ Հեղափոխությունից հետո բոլոր համայնքներում, որտեղ կան խնդիրներ, կան բողոքի ալիքներ, գյուղական համայնքների ղեկավարները պետք է հրաժարական տան, և նշանակվեն արտահերթ ընտրություններ։ Ըստ նրա՝ վստահություն վայելող թեկնածուներն այսպես թե այնպես նորից կընտրվեն։

Պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի ասածին, թե գյուղում հուզումների ժամանակ դանակներ են նկատել, Փաշինյանն ասաց, որ ոստիկանությունն արդեն համապատասխան ցուցումներ է ստացել այդ մասին։

Հիշեցնենք, որ ապրիլի 13–ին գյուղում ապրող մի խումբ անձինք հարձակվել էին Զարթոնքի դպրոցի հաշվապահի, ապա գյուղապետի` Պարույր Սարգսյանի տան վրա, ջարդուփշուր արել գյուղապետի սեփական և ծառայողական մեքենաները, հնչել էր կրակոցներ։ Քննչական կոմիտեն երկու հոգու մեղադրանք է առաջադրել, նրանց թվում գյուղաապետի թոռանը, ում կալանավորելու միջնորդությունը մերժվել է։ Մյուս մեղադրյալը կալանավորվել է։