Գլխավոր Նորություններ Ես ունեմ վարկեր, էդ ո՞վ է այդ վարկերը փակելու․ Ֆելիքս Թոխյան

Ես ունեմ վարկեր, էդ ո՞վ է այդ վարկերը փակելու․ Ֆելիքս Թոխյան

1045

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՍԴ անդամ Ֆելիքս թոխյանը լրագրողներին հորդորեց չշտապել՝ գուցե Հանրապետության նախագահը չի ստորագրում ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքը, գուցե ԱԺ ֆրակցիաները դիմում են ՍԴ։

«Արագ մի գնացեք ժողովուրդ ջան, պետք չի մտածել, թե ամեն ինչ կորել է, եկեք գնանք թախտին նստենք», -ասաց Թոխյանը։

Նրա խսքով, անհատական իրավունքների խախտում կարող է դիտարկվել նման փոփոխությունը․

«Ես օրինակ, ունեմ ի քանի պարտավորություններ, ես ունեմ վարկեր, էդ ո՞վ է այդ վարկերը փակելու։ Տարրական բան եմ ձեզ ասում։ Թոշակի մասին են խոսում․․․մնացե էր թոշակը չտային»։

Թոխյանն ասաց, թե 64 տարեկան է, կյանքում ամեն ինչ տեսել է ու կառչած չէ աթոռից։ Ավելին, ասաց երեք բուհից ունի առաջարկություններ դասախոսություններ կարդալու համար։

«Պաշտոնից զրկվելով չենք կորչելու։ Խնդիրն այն է, որ ամեն ինչ անենք սահմանադրական ուղիով, ոչ հապճեպ, երկխոսությամբ», -հավելեց Թոխյանը։