Գլխավոր Նորություններ Ինչո՞ւ են «Էրեբունի» ԲԿ-ում այլ ախտորոշմամբ ողջ պացիենտի էպիկրիզում գրել՝ մահացել է...

Ինչո՞ւ են «Էրեբունի» ԲԿ-ում այլ ախտորոշմամբ ողջ պացիենտի էպիկրիզում գրել՝ մահացել է Կովիդ-19-ից

1054

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այսօր տեսանյութ էր հրապարակել կից ահազանգելով, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում իր պապիկը հետազոտություններ է անցել, պարզվել է, որ հայտնաբերված հիվանդությունը բուժելի չէ, դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ էպիկրիզի մեջ գրել են՝ մահացել է Covid-19-ից, մինչդեռ անձը ողջ է: 

Չնայած օգտատերն արդեն ջնջել է տեսանյութն իր էջից, բայց այն մեծ արագությամբ տարածվել է համացանցում և տարբեր լրատվական կայքերում: «Էրեբունի» ԲԿ-ի խոսնակ Շուշան Հունանյանն ArmDaily.am-ի զրույցում նշեց, որ իրականում վրիպակ է տեղի ունեցել. մասնավորապես բժիշկն ասել է, որ վիրահատական չէ, շերտազատվող անևրիզմա է եղել պացիենտի մոտ, ինչից հետո պացիենտին տարել են տուն: «Բայց քանի որ բոլոր հիվանդներին թեստավորում են, թեստավորել են նաև այդ պացիենտին: Թեստի պատասխանը ստացվել է դուրս գրելուց մեկ օր անց: Իսկ ինչ վերաբերում է «մահ» նշելուն, այդ մասով հարազատներին արդեն հայտնել ենք, որ վրիպակ է տեղի ունեցել՝ «դուրս գրում» նշելու փոխարեն նշվել է «մահ»»,- նշեց խոսնակը: