Գլխավոր Նորություններ Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի 711 դեպք է գրանցվել

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի 711 դեպք է գրանցվել

110

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 711-ով, 14 մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսպիսով՝ հունիսի 24-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 21717 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 10404 մարդ, կատարվել է 100400 թեստավորում, առողջացել է 10797 վարակված։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 386 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 130-ն են: