Գլխավոր Նորություններ «Լուսավոր Հայաստան»-ը չի միանա ԲՀԿ-ին

«Լուսավոր Հայաստան»-ը չի միանա ԲՀԿ-ին

7

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ՍԴ կդիմի՝ վիճարկելու ԱԺ օրենքների, որոշումների սահմանադրականությունը, սահմանադրական մարմինների լիազորությունների միջեւ վեճը։ Այս մասին այսօր խմբակցության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«ՍԴ դիմելու մի քանի հիմքեր կան, որոնցից մեկն օրենքի, ԱԺ որոշումների, օրենքների սահմանադրականության վիճարկումն է։ Այս հիմքով վիճարկվելու է ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան փոփոխությունները, որով նախագահին զրկել են իր լիազորություններից։ Մեկ այլ հիմք, որ սահմանված է ՀՀ սահմանադրությամբ, սահմանադրական մարմինների լիազորությունների շուրջ առաջացած վեճն է, այսինքն արդյոք ԱԺ-ն իրավունք ուներ չդիմել ՍԴ, թե ոչ։ Այս հարցերի պատասխանները տվող միակ մարմինը ՍԴ-ն է»,-ասաց պատգամավորը։
Տարոն Սիմոնյանն ասաց, որ սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը չի կարող պատգամավորների 1/5-ով վիճարկվել ՍԴ-ում, որովհետև սահմանադիրն այս դրույթը գտել է այն կանխավարկածով, որ ԱԺ-ն ինքը պարտավոր է դիմել ՍԴ՝ սահմանադրականության հարցը որոշելու համար, հետևաբար խմբակցությունն այս հարցով չի կարող դիմել ՍԴ։