Գլխավոր Նորություններ ԲՀԿ-ականներն ինքնամեկուսացել են

ԲՀԿ-ականներն ինքնամեկուսացել են

998

ArmLur.am-ի տեղեկություններով, ԱԺ փոխնախագահ Վահեե Էնֆիաջյանի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո ԲՀԿ-ական պատգամավորները ինքնամեկուսացել են: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ խորհրդարանում ԲՀԿ-ական պատգամավորների աշխատասենյակները փակ են, անգամ նրանց օգնականները խորհրդարանում չեն:

Նշենք, որ եղել են նաև ԲՀԿ-ական պատգամավորներ, որոնք կորոնավիրուսի թեստ են հանձնել, մի քանիսն էլ վաղն են հանձնելու: ArmLur.am-ի հետ զրույցում պատգամավոր Շաքե Իսայանը ևս հայտնեց, որ վաղը կորոնավիրուսի վարակվածության թեստ է հանձնելու: