Գլխավոր Նորություններ Եթե սոցիալական բունտ լինի, զոհը դառնալու են ձեր ապօրինի կառուցած դղյակները, «Բենթլիները»,...

Եթե սոցիալական բունտ լինի, զոհը դառնալու են ձեր ապօրինի կառուցած դղյակները, «Բենթլիները», բո՞ւնտ եք ուզում, հրահրեք. Նիկոլ Փաշինյան

53

Կան ուժեր, որ կորոնավիրուսը երկնային մանանայի նման թափվել է գլխներին: Նրանց թվում է՝ արա էս ինչ լավ էր էս կորոնավիրուսը, քաղաքական բացիլը վերակենդանանալու շանս է ստացել: Դա նրանց թվում է: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա եկել սովից ու սոցիալական բունտից են խոսում: Սոցիալական բունտից դուք վախեցեք, քանի որ դրա զոհը դառնալու են ձեր ապօրինի կառուցած դղյակները, «Բենթլիները»:

Ուզո՞ւմ եք սոցիալական բունտ, հրահրեք, տեսնենք, թե դրա արդյունքում որտեղ եք հայտնվելու ու ինչ դիրքով:

Այսօր ասում են, թե ընդդմիությանը ճնշում են, հանրավաքներն արգելում են: Մի նրբություն չեն արձանագրել. Էտ մեր հանրահավաքներն էլ են արգելված: Տեսանք ձեր արած հանրահավաքը, կես միլիոն դոլար ծախսում եք, 2 հարյուր հոգի մարդ եք հավաքում, կեսին էլ՝ սպառնալով: Գալիս առանց դիմակ կանգնում եք ու ասում, որ կորոնավիրուս չկա:

Հիմա էլ ասելու են, թե կորոնավիրուսն իշխանությունը գցել է ընդդիմության ջանը, որպեսզի չկարողանան իշխանափոխություն անել: Հիմա այդ ակցիայի մասնակիցները հերթով վարակվում են:

Ասում են, թե հանրահավաք կանեն, բա որ մենք անենք հանրահավաք, մեզ հանրահավաքո՞վ եք վախեցնում: Դուք մեզ փողով, թալանելու ձեր կարողությամբ վախեցրեք, ձեր կրթական ցենզով: Այ դա վախենալու բան է: Այստեղ են ասել՝ կանգնեցրեք ինքնաթիռը, իջնող կա»: