Գլխավոր Նորություններ Ոստիկանությունը՝ «Արագածի» 26-ամյա բասկետբոլիստի մահվան մասին

Ոստիկանությունը՝ «Արագածի» 26-ամյա բասկետբոլիստի մահվան մասին

99

Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 23-ին Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է «Արագած» բասկետբոլային ակումբի մարզիկ, 26-ամյա Պիեռ Ղուկասը:

Ոստիկանությունը դեպք առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հունիսի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան», «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 26-ամյա վարորդը եւ «Նիսանի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Հունիսի 24-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» 26-ամյա ուղևոր Փիեռ Ղ.-ն հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն»։