Գլխավոր Նորություններ ՍԴ դատավորներին չեն կարող փոխել. ԱԺ փոփոխությունը վաղն ուժի մեջ չի մտնում,...

ՍԴ դատավորներին չեն կարող փոխել. ԱԺ փոփոխությունը վաղն ուժի մեջ չի մտնում, քանի դեռ չեն փոխել համապատասխան օրենքը. Արփինե Հովհաննիսյան

139

Ակնհայտ է՝ Ռուսատամ Բադասյանը չէր նկատել, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ անփութություն են ցուցաբերել, բայց այդ անփութությունը սոսկ անփութություն չէ: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ խոսելով ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այն հայտարարության մասին, թե ՍԴ-ի մասին օրենքը չի համապատասխանում սահմանադրական այն փոփոխություններին, որոնք իրենք կատարել են:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այդ անփութությունը նրանց զրկում է ՍԴ դատավորներին տուն ուղարկելու հնարավորությունից, քանի որ սահմանադրական դրույթները 2015թ․ Սահմանադրական դրույթները ի տարբերություն 1995 և 2005 թվականների Սահմանադրությունների՝ անմիջական ուժ չունեն, բացի մարդու իրավունքներին առնչվող հատվածից:

«Մնացած մասերով չունի անմիջական ուժ: Սա նշանակում է՝ Սահմանադրությունն ուղղակի չի գործում, նշանակում է ՝Սահմանադրությունը կոնկրետացնել կոնկրետ օրենքում: Կոնկրետ օրենքը ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքն է, որտեղ գրված է, որ ՍԴ դատավորները պաշտոնավարելու են: Քանի դեռ նրանք չեն փոխել այդ օրենքը, իրենք դատավոր փոխել չեն կարող»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Աջփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասնել էր, թե ինչու ՍԴ դատավորները չեն կարող փոխվել։ Նա նշել էր, որ Ռուստամ Բադասյանն ընդունել է, որ իրենք անփույթ են աշխատել, երբ չեն փոխել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը, բայց այդ անփութությունը շատ բարձր գին ունի ու զրկում է նրանց այս պահին, Սահմանադրական դատարանի հանդեպ որևէ գործողություն կատարելու հնարավորությունից: