Գլխավոր Նորություններ Ես չեմ հավակնում ՍԴ նախագահի պաշտոնին. Վահե Գրիգորյանն այսուհետ կմասնակցի ՍԴ նիստերին

Ես չեմ հավակնում ՍԴ նախագահի պաշտոնին. Վահե Գրիգորյանն այսուհետ կմասնակցի ՍԴ նիստերին

18

Շնորհավորում եմ բոլորին Սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու կապակցությամբ: Ես համարում եմ, որ դա Սահմանադրական ճգնաժամի լուծում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը:

Գրիգորյանը ողջունեց ԱԺ-ի քայլը. «Սա համարձակ ու պատմական քայլ է»:

Նա հայտնեց, որ ինքն ամեն օր է աշխատանքի ներկայանում, այսօրվանից սկսած արդեն մասնակցելու է նիստերին. «Այս պահից դատարանում արդեն կա 6 դատավոր: Դա բավարար քվորում է ՍԴ բոլոր լիազորություններն իրականացնելու համար»:

Վերջինս նաև հայտարարես, որ ինքը չի հավակնում ՍԴ նախագահի պաշտոնին: