Գլխավոր Նորություններ ՍԴ-ն հնարավորություն տվեց հասկանալ՝ պետության գլխին մենք ունենք նախագա՞հ, թե՞ ունենք մարդ,...

ՍԴ-ն հնարավորություն տվեց հասկանալ՝ պետության գլխին մենք ունենք նախագա՞հ, թե՞ ունենք մարդ, ով գիշերվա կեսին կարող է լինել Արտուշ պապիկ. Մելիքյան

58

Այսօր ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը նշեց, որ այն գործողությունները, որոնք այժմ իրականացվում են ՍԴ-ի նկատմամբ հակասահմանադրական են.«Հանրապետության վարչապետն իրեն վերապահում է օրենքներ մեկնաբանել, և ի լուր  աշխարհի, իր ֆեյսբուքյան էջում գրում է՝ այս պահին սա է գործում, նա է գործում։ ՍԴ-ն իր սկզբունքայնության, աշխատանքի շնորհիվ, բոլորիս հնարավորություն տվեց հասկանալ, թե մենք ում հետ գործ ունենք։

Գործ ունենք մարդկանց հետ, ովքեր իրավական արժեքներն են կարևորո՞ւմ, թե՞ գործ ունենք մարդկանց հետ, ովքեր իրավական արժեքները պատրաստ են ոտնատակ տալ՝ քաղաքական շահից ելնելով։ Հնարավորություն տվեց հասկանալ, թե պետության գլխին մենք ունենք նախագահ, թե՞ ունենք մարդ, ով գիշերվա կեսին կարող է լինել Արտուշ պապիկ։ Արդյոք մենք ունենք խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժ, թե ունենք մեկ ընդդիմադիր ուժ, իսկ մյուսը «Իմ քայլ»-ի առանձին ֆրակցիա է»։