Գլխավոր Նորություններ Նոր մանրամասներ խոշոր ավտովթարից. «06»-ի վարորդը, ով զինծառայող է, եղել է ամենաբարձր...

Նոր մանրամասներ խոշոր ավտովթարից. «06»-ի վարորդը, ով զինծառայող է, եղել է ամենաբարձր աստիճանի խմած (լուսանկարներ)

1103

SHAMSHYAN.com-ը հունիսի 26-ին ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ, որի ժամանակ բախվել էին Չկալովկա գյուղի բնակիչ՝ 24-ամյա Կորյուն Բ-ի վարած ՎԱԶ 2106-ն ու Նորատուս գյուղի բնակիչ՝ 57-ամյա Արմեն Օ-ի վարած ՎԱԶ 2110 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 2 վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ Կորյուն Գ-ն ավտոմեքենան վարել է խմածության ամենաբարձր աստիճանում, և Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, և մինչ դեպքի վայր կժամանեին ճանապարհային ոստիկանները, նրա ավտոմեքենայի բեռնախցիկում եղել է մի քանի կանեստր դիզվառելիք, ու դա տարել են, թե ինչից ելնելով՝ մնում է՝ այդ հարցին պատասխան տան ՀՀ Պաշտպանության ռազմական ոստիկանության ծառայողները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 26-ին ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 02։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12.7 կմ հատվածում բախվել էին Չկալովկա գյուղի բնակիչ՝ 24-ամյա Կորյուն Գ-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և Նորատուս գյուղի բնակիչ՝ 57-ամյա Արմեն Օ-ի վարած ՎԱԶ 2110 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով Արմեն Օ-ի ուղևոր՝ Գավառ քաղաքի բնակիչ, 63-ամյա Յաշա Օ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Գավառ» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, ու օպերատիվ էին գործել Գավառի բժշկական կենտրոնի բժիշկները։

Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։