Գլխավոր Նորություններ Մայքլ Ջեքսոնի դուստրը հոր արխիվային լուսանկարներից է հրապարակել

Մայքլ Ջեքսոնի դուստրը հոր արխիվային լուսանկարներից է հրապարակել

15

Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ Փերիս Ջեքսոնը, հոր արխիվային լուսանկարներից է հրապարակել: Նա դրանք «Ինստագրամ»-ի իր էջում տեղադրել է հունիսի 25-ին՝ հոր մահվան 11-րդ տարելիցի օրը: Նաեւ կից գրառում է կատարել:

«Սիրում եմ քեզ ու ամեն օր կարոտում եմ, շնորհակալություն հրաշքի համար»,- գրել է նա:

Հոր լուսանկարների հետ մեկտեղ նա տեղադրել է եւս մեկ նկար, որը մեջբերում է պարունակում Էռնեստ Հեմինգուեյից: Այն հետեւյալն է. «Բոլորի կյանքն ավարտվում է նույն ձեւով: Ապրած կյանքի ու մահվան ձեւի մանրամասների միջոցով է, որ մարդիկ տարբերվում են»: