Գլխավոր Նորություններ Խորհուրդ եմ տալիս հնարավորինս արագ խնդրել Հրայր Թովմասյանին, որպեսզի գտնի ձեր եփած...

Խորհուրդ եմ տալիս հնարավորինս արագ խնդրել Հրայր Թովմասյանին, որպեսզի գտնի ձեր եփած իրավական աջափսանդալից դուրս գալու ճիշտ ճանապարհը

235

Շատերդ գիտեք, որ նախկինում արդարադատության նախարարությունում եւ Ազգային ժողովի աշխատակազմում աշխատել եմ Հրայր Թովմասյանի հետ։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։

«Ուրեմն այդ տարիներին, երբ կանգնում էինք իրավական ամենատարբեր բարդ խնդիրների առաջ եւ փորձում էինք դրանք լուծել, բայց չէինք կարողանում գտնել լուծումը, ամենավերջում ստիպված գնում էինք Հրայր Թովմասյանի խորհուրդը լսելու։ Ինքը միշտ լսելով խնդիրը՝ գտնում էր ամենաճիշտ եւ ամենաարագ լուծումը։ Այդպիսով մշտապես դուրս էինք գալիս ամենաբարդ խնդիրների տակից։

Հիմա ի՞նչ եմ ուզում ասեմ․ անձնական փորձովս քաղաքական իշխանությանը խորհուրդ եմ տալիս հնարավորինս արագ խնդրել Հրայր Թովմասյանին, որպեսզի գտնի ձեր եփած իրավական աջափսանդալից դուրս գալու ճիշտ ճանապարհը։ Այլապես վրա կհասնի երկուշաբթին ու երեքշաբթին եւ հերթական անգամ կկանգնեք ձեր կոտրած տաշտակի առաջ ու կրկին կխայտառակվեք, ինչպես դա եղավ վերջին մի քանի օրերին։

Հետո չասեք, թե չեմ փորձել օգնել իշխանությանը»։