Գլխավոր Նորություններ Մենք պարտվում ենք վիրուսի դեմ այս պատերազմում. հոկտեմբերին ունենալու ենք վարակի տարածման...

Մենք պարտվում ենք վիրուսի դեմ այս պատերազմում. հոկտեմբերին ունենալու ենք վարակի տարածման նոր հակառեկորդ. Գագիկ Միրիջանյան

45

Իրավիճակը ոչ միայն ես, այլև բոլորը գնահատում են՝ շատ-շատ վտանգավոր, այս պահին էլ դեռ գրանցում ենք հակառեկորդներ և մինիմում մեկ ամիս, ցավոք սրտի շարունակելու ենք գրանցել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է առողջապահության կազմակերպիչ Գագիկ Միրիջանյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման դեպքերին:

«Այս պահի դրությամբ միակ ճիշտ որոշումը կլինի՝ հստակ պատկեր ունենալ, իմանալ, թե ինչ ծավալի հետ գործ ունենք. այսինքն՝ պետք է ավելի մեծ քանակությամբ, լայնամասշտաբ իրականացվի թեստավորումը: Նաև պետք է որոշվի այն մարդկանց քանակը, որոնք ասիմպտոմ են եղել և այսպես ասած՝ վարակը նրանց համար մնացել է հետևում: Սա պետք է արվի, որ ավելի ռացիոնալ պլանվորենք մեր առողջապահական համակարգը: Մենք հիմա ընկած ենք վարակի հետևից, պետք է փորձենք գոնե հավասարավենլ վարակին, որ երբ աշնանն ալիքն ունենանք ավելի պատրատսված լինենք»,- նշել է նա:

Միրիջանյանի կարծիքով՝ այս ամենի հետևանքն ու պատճառն այն է, որ հակահամաճարակային ընդունված կանոնները չեն պահպանվել, եղել են համակարգային խնդիրներ, ինչի հետևանքով, մարդիկ, որոնք պահպանել են ցուցումները, այսօր հիվանդացած են: «Հիմա պարզել, թե ամբողջովին մեկուսացած մարդը, որը հնարավոր է մեկ-երկու անգամ, կանոնները պահպանելով, խանութ գնացած լինի, ինչպես է վարակվել, անիմաստ է և անհնար, ուստի, այս պահին բոլոր ռեսուրսները պետք է օգտագործենք զուտ բուժական պրոցեսի համար, այսինքն՝ հզորացնենք հիվանդանոցային համալիրները»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե այս հակառեկորդների ֆոնին պետք է արտակարգ ռեժիմի խստացման գնանք, Միրիջանյանը նշել է, որ դա կտա դրական արդյունք: «Առողջապահական տեսակետից միայն կողմ եմ դրան, երկու ամիս առաջ էլ պետք է խիստ ռեժիմ լիներ, երեք ամիս առաջ էլ, բայց այստեղ տնտեսագետներն էլ պետք է գնահատական տան, թե դա ինչպես կազդի տնտեսության վրա:

Նա նշել է, որ բացթողումների պատճառով, հիմա արդեն հնարավոր չէ գտնել վարակի օղակը: «Էլի եմ ասել, որ առողջպահական համակարգը սև-սպիտակի բաժանել չի կարելի: Իրավունք չունի համակարգը բաժանվել: Կրկին հարկ եմ համարում ընդգծել՝ պետք է գնանք համատարած թեստավորման, դա տալու է հստակ այսօրվա պատկերը: Ո՞վ է ասել, որ 2000-3000 թեստ պետք է արվի օրեկան: Հակառակը, պետք է համատարած արվի, ապա դրանից հետո պետք է հստակ քարտեզագրվեն մարզերը և Երևան քաղաքի»,- ասել է նա:

Միրիջանյանը հիշեցրել է, որ այս պահի դրությամբ ամենաբարձր մակարդակով էլ հայտարարվում է, որ COVID-ի դեմ պատերազմը դեռ պարտվում ենք, գրանցում ենք հակառեկորդներ: «Հոկտմբերին ունենալու ենք երկրորդ ալիքը, չգիտեմ արժի համարակալել մեր դեպքում, թե ոչ, բայց այդ ալիքը սպասվում է, մենք այսօր կատաստրոֆիկ վիճակ ունենք, ինչը չենք հերքում: Եվ դա, այո, համակարգում եղած բացթողման արդյունք է, եթե հիմա մենք ունենք 25 հազարից ավելի դեպք և քննադատություններից հետո ենք միայն բուժահստատությունների վերապրոֆիլավորումների մասին մտածում և նույնիսկ վերապրոֆիլավորումներից հետո չեն հասցնում, դա ինչի արդյուքն է եթե ոչ բացթողումների»,- ասել է նա և ընդգծեց.

«Մենք վազում ենք վիրուսի հետևից և եթե ընդունում ենք, որ սա պատերազմ է, մենք պարտվում ենք պատերզմում»:

Ավելին սկզբնաղբյուր կայքում