Գլխավոր Նորություններ Եթե նման բան կա, դա անբարո քայլ է. Զոհրաբյանը՝ իմքայլականների ենթադրյալ արարքի...

Եթե նման բան կա, դա անբարո քայլ է. Զոհրաբյանը՝ իմքայլականների ենթադրյալ արարքի մասին

115

Մամուլը գրում է, որ իմքայլական պատգամավորներ Հայկ Գևորգյանն ու Վիկտոր Ենգիբարյանը, իմանալով, որ կորոնավիրուսով վարակված են, ներկայացել են ԱԺ նիստին ու կողմ քվեարկել ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու նախագծի օգտին:

Այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ինքը նման տեղեկատվություն չունի, կարդացել է. «Ես գիտեմ, որ բոլոր պատգամավորները SOS ռեժիմով բերման են ենթարկվել:

Ես լսել եմ այդ երկու պատգամավորների մասին, անուններն էլ են գրել: Եթե  հետևեք, կհասկանաք, նրանք քվեարկության եկել էին ձեռնոցներով: Եթե դա իրականություն է, ես դա անբարո քայլ եմ համարում»,-ասաց նա՝ հավելելով, որ ԲՀԿ-ում բազմաթիվ կոնտակտավորներ կան, ովքեր վարակակիր չեն. «Նրանք հարգելով մյուսների առողջությունը, անգամ ԱԺ շենք չեն մտնում»: