Գլխավոր Նորություններ ԲՀԿ-ն կբոյկոտի ԱԺ-ի արտահերթ նիստը

ԲՀԿ-ն կբոյկոտի ԱԺ-ի արտահերթ նիստը

472

Վաղը՝ հունիսի 30-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը  չի մասնակցելու արտահերթ նիստին` բոյկոտելով այն:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ավարտել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քննարկումները եւ նախագիծը մինչ վաղը վերջնական պատրաստ կլինի: «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը սահմանադրական օրենք է, իսկ ԱԺ կանոնակարգ օրենքի 76-րդ հոդվածն ասում է.

«Սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով»: Այս դեպքում այդ թիվը 79-ն է: Այսինքն, 79 պատգամավոր պետք է կողմ քվեարկի օրենքին: Այս պահին հայտնի է, որ կորոնավիրուսով են վարակված Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Հայկ Գևորգյան,  Արեն Մկրտչյանը եւ Կարեն Համբարձումյանը, սակայն ցանկն այդքանով չի սահմանափակվում, կան նաև մեկուսացած և վարակված այլ պատգամավորներ: