Գլխավոր Նորություններ Հայտնի «ընտրակեղծարարը» և «գործ սարքողը» ՍԴ նախագահ»

Հայտնի «ընտրակեղծարարը» և «գործ սարքողը» ՍԴ նախագահ»

1124

Գագիկ Համբարյանը գրում է.

Մի քանի օր է իշխանական և մերձիշխանական ԶԼՄ-ներն ու նրանց սպասարկող facebook-յան օգտատերերն ակտիվ քննարկում են ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ՍԴ դատավոր և այդ կառույցի նախագահ դառնալու հարցը…
Ինքս երբևէ առնչություն չեմ ունեցել այդ անձի հետ, սակայն կանդրադառնամ երկու դրվագի, որով կարելի է պատկերացում ստանալ Գագիկ Ջհանգիրյանի մասին… Ըստ Գյումրիում այդ ժամանակ տարածված լուրերի` 1996 թ-ի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրություններից հետո, որոնք նույն Նիկոլ Փաշինյանը համարում է կեղծված, ԿԸՀ է մեկնում Շիրակի մարզի պատասխանատու Գագիկ Ե-ն, ով զեկուցում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվել է Վազգեն Մանուկյանին… Ըստ այդ նույն լուրերի`ԿԸՀ-ում գտնվող Գագիկ Ջհանգիրյանը հանում է իր դարակից ատրճանակը և սպառնում Գագիկ Ե-ին, որ եթե վերջինս շատ արագ “չկազմակերպի” Տեր-Պետրոսյանի հաղթանակը, ապա այդ սենյակից դուրս չի գա… Ըստ օդում կախված լուրերի` այնտեղ է եղել նաև Ջհանգիրյանի մոտ ԿԸՀ նախագահ աշխատող Ռոբերտ Ամիրյանը…


Հաջորդ պատմությանը շատ լավ ծանոթ եմ… Այն կապված է հայտնի և աղմկահարույց “Մատաղիսի գործ”-ի հետ, երբ նույն Գագիկ Ջհանգիրյանը, ըստ ցմահ ազատազրկման դատապարտված, բայց հետո դատարանով ազատ արձակված երեք զինծառայողների բարեկամների և բազմաթիվ իրավապաշտպանների գործ էր կարում այդ տղաների գլխին՝ թաքցնելով երկու զինծառայողների սպանության իրական մեղավորներին… Շատ լավ ծանոթ եմ, թե Լոռու և Շիրակի մարզից բանակ զորակոչված ու մարդասպանության մեջ մեղադրված զինվորները և նրանց ծնողները ինչ վերապրեցին մինչև արդարադատությունը հաղթեց… Ի դեպ, ըստ լուրերի, Ջհանգիրյանը շարունակում է պնդել, որ մարդասպաններն այդ երեք զինծառայողներն են…
Ըստ օդում կախված լուրերի` նույն Գագիկ Ջհանգիրյանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 1995 թ-ի հուլիսի 5-ի սահմանադրական հանրաքվեն կեղծելու գործում, որի արդյունքները նա է հրապարակել ԱԺ ամբիոնից…
Հ.Գ. Ու այս մարդուն “ռեինկարնացնելով”` Նիկոլն ուզում է ապացուցել, որ նա “Նոր Հայաստան”-ի արդարադատությունն է հիմնում… Սա արդարադատության այլասերումն ու ոչնչացումն է…